Ի՞նչ է փոխելու Խաչիկ Ասրյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին

Ազգագրագետ Լիլիթ Վարդումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լրատվական միջոցներով երեկ տարածվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև Խաչիկ Ասրյանի առաջնորդած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը:
Անձամբ ես չափազանց ուրախ եմ դրա համար, որովհետև Արծիվների մասնակցությունը այս մրցապայքարին որոշակի արժեքային համակարգ է ստեղծելու…
Պայքար է ընթանալու արևմտյան պիղծ արժեքների և ազգային, քրիստոնեական հենքի միջև…
Պայքար է ընթանալու եկեղեցին պղծողների և քրիստոնեական արժեքները իրենց կուսակցության գերակա ուղղություն հռչակողների միջև…
Պայքար է ընթանալու Մել Դելուզյանի մասին ֆիլմ հովանավորողների և Արցախյան բոլոր պատերազմներում անձնվիրաբար սահմանը պաշտպանած Արծիվների միջև…
Պայքար է ընթանալու սորոսականության և Ռուսաստանի հետ դաշնակցային բարձր հարաբերություններում երկրի անվտանգությունը ապահովելու ջատագովների միջև…
Պայքար է ընթանալու այլասերության, սեռական մոլորությունների քարոզի և մեր երեխաներին նորմալ ընտանիք կազմելու ու բարոյական կյանքով ապրելու քարոզի միջև…
Եվ այս շարքը անվերջ է…
Այս անգամ, ՀԱՅ՞ԵՐ, այլ կերպ քվեարկեք, խորը մտածեք, մի կողմ դրեք ձեր քաղաքական ճաշակները…
Հայրենիքը կործանվում է, սատանայապաշտները վխտում են ամենուր, ուր մնացին մեր քրիստոնեական արժեքները…
Հավատավոր հայ ժողովուրդ, դու պետք է վեր կանգնես ծախու ուժերի գզվրտոցներից…
Սեղանին ամբողջ Հայհկական պետականության լինելիության հարցն է դրված…