Հայտնի է աշխատավայրում գերհոգնածության վտանգը

Մարդիկ, որոնք ծանրաբեռնված են աշխատավայրում, ենթակա են տեսողության օրգանների, էնդոկրին և սրտանոթային համակարգերի հիվանդությունների զարգացման ռիսկի: Այս մասին RT-ին հայտնել են Հիգիենայի և հանրային առողջության հյուսիսարևմտյան գիտական կենտրոնի փորձագետները:

Հետազոտությանը մասնակցել է 1.7 հազար մարդ: Պարզվել է, որ կանանց մոտ կեսը և տղամարդկանց մեկ երրորդը, որոնք շաբաթվա ընթացքում ավելի քան 24 ժամ հոգնածություն են զգում աշխատավայրում, կարող են առողջության հետ կապված խնդիրներ ունենալ:

https://tengrinews.kz/userdata/news/2019/news_386463/photo_302299.jpg

Որպես հոգնածության հիմնական պատճառ ուսումնասիրության մասնակիցները նշել են աշխատանքի լարվածությունը: Գերհոգնածության վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են էմոցիոնալ լարվածությունը, որը կապված է պատասխանատվության հետ, տեսողական և մտավոր ուշադրության կենտրոնացումը: Պարզվել է, որ «ուժեղ» հոգնածության ցուցանիշ ունեցող աշխատակիցները տարեկան հիվանդանում են միջին հաշվով 24.9 օր:

Մասնագիտական հոգնածության բարձր ռիսկ ունեցող մասնագիտությունների շարքում են բժիշկները, բուժքույրերը, ուսուցիչները և գրասենյակային աշխատողները: