Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գիտակցում է, որ այլևս ի վիճակի չէ ռեյտինգային քարոզարշավի. Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Դանիել Իոնիսյա՛ն, երբ ներկայացնում եք, որ այս նոր ընտրական օրենսգիրքը կրիմինալի, փողի և այլ ռեսուրսների դեմ պայքարի համար է փոխվում, Դուք կա՛մ մանիպուլացնում եք, կա՛մ ստում։ Կրիմինալի, փողի և այլ ռեսուրսների դեմ պետք է պայքարել իրավապահ մարմինների միջոցով, այլ ո՛չ թե ընտրական օրենսգրքով։ Ձեր նշած կրիմինալը և փողը այս նոր օրենսգրքի ընդունման դեպքում ևս կարող են աշխատել… Սխալ փաստարկներ եք ներկայացնում։

Իսկ այս նոր օրենսգիրքը սահմանափակելու է մարզային պատգամավորների ներկայացվածությունը, սա մարզերի համաչափ զարգացման դեմ ուղղված նախագիծ է։ Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում։

Այս նախագծով վարչապետը և Դուք (ՀԿ սորոսական հատվածը) ժողովրդին զրկում եք խորհրդարանում իրենց պատգամավորին ունենալու հնարավորությունից…
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գիտակցում է, որ այլևս ի վիճակի չէ ռեյտինգային քարոզարշավի, այդ իսկ պատճառով ընտրական օրենսգիրքը հարմարեցնում է իրեն՝ հաշվի չառնելով դրա բացասական հետևանքները։