Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել

Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք, այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունից։

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:

«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- մանրամասնել են նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: