Ոսկու գինը չափավոր կերպով աճում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գներն աճում են, մինչդեռ, ըստ աճուրդների տվյալների, ներդրողները հաշվի են առնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, հաղորդում է Prime-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.32 տոկոսով կամ 5.55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1730.7 դոլար: Ընդ որում, արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.1 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.203 դոլար:

Աճուրդների մասնակիցներն աշխարհում կորոնավիրուսով վարակման աճի ֆոնին ավելի հուսալի ակտիվներ են նախընտրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է չորրորդ շաբաթն անընդմեջ վարակակիրների թվի աճի մասին: Անցյալ շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվը 8 տոկոսով ավել էր, քան մեկ շաբաթ առաջ, իսկ մահվան դեպքերը՝ 3 տոկոսով:

Բացի այդ, Ֆրանսիան լրացուցիչ միջոցներ է ներդրել մի շարք ստորաբաժանումներում վիրուսի տարածումը վերահսկելու համար: Գերմանիայում կարանտինը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 18-ը: Այսպիսի միջոցառումները դանդաղեցնում են տնտեսական աճի տեմպերը:

Ընդ որում, Altavest-ի ավագ գործընկեր Մայքլ Արմբրուսթերը Market Watch գործակալությանն ասել է, որ ոսկու շուկայում իրավիճակը բացասական է մնում՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) փափուկ դրամավարկային քաղաքականության շարունակման պատճառով: Նա կարծում է, որ ոսկու գնի նվազման միտումն առաջիկա ամիսներին կշարունակվի: