Մարտի 28-29-ին գիշերը հովտային գոտում սպասվում է օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան. Եղանակը Հայաստանում

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։

Հանրապետության տարածքում՝  մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մարտի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-3, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Լոռիում  գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+7,

Տավուշում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -2-5, ցերեկը՝ +8+10,

Արարատում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,

Արմավիրում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12: