«Թմբիրի մեջ ընկած երիտասարդությանը պետք է կրկին հիշեցնել…». Արթուր Ղամբարյան

Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թմբիրի մեջ ընկած երիտասարդությանը պետք է կրկին հիշեցնել` որևէ մեկը իրավասու չէ հրաժարվել ցեղասպանության ճանաչման պահանջից (տե´ս կից նյութը):

Ապրիլի 24-ին պետք է ոչ թե լուռ քայլենք դեպի հուշարձան և ճանաչման պահանջ ներկայացնենք օտարին, այլ պետք է «հայ» քաղաքական իշխանությունից պահանջենք, որ ճանաչի հայոց ցեղասպանությունը:

Սա աներևակայելի ողբերգություն է, որը վտանգում է ոչ թե մեր ներկան (այն արդեն իսկ վտանգված է), այլ` ապագան»:

May be an image of text