Ինչպե՞ս են մարդիկ բնութագրում Խաչիկ Ասրյանին

Նախօրեին, օրվա լրատվությունը թերթելու ընթացքում, կարդացի Ֆիզիկոս Վահագն Ղուկասյանի գրառումը, որտեղ հեղինակը առանձնացրել էր առնվազն 10 պատճառ՝ Խաչիկ Ասրյանին և «Հայոց Արծիվներ»-ին սատարելու համար: Գրառումն ուշագրավ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած ուժերին ավելի լավ ճանաչելու տեսանկյունից: Կարևոր է նաև այն, որ մենք՝ որպես ընտրողներ, հերթական անգամ չսխալվենք, քանի որ սխալը կնշանակի Հայաստանի վերջնական կործանում:

Այսպես՝ Վահագն Ղուկասյանը Խաչիկ Ասրյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին բնորոշում է որպես ազնիվ և հայրենասեր մարդիկ, որոնք երբեք կոռուպցիոն մեխանիզմների մեջ չեն եղել:Մարդիկ, ովքեր, թե պետական, թե հանրային ծառայության ընթացքում զբաղվել են բացառապես ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և ճիշտ են ընկալում հայ ժողովրդի իրական դաշնակիցներին՝ սերտացնելով հայ-ռուսական դաշինքը:

Խաչիկ Ասրյանը և նրա ջոկատը մասնակցել են անկախության շրջանից ի վեր հայ ժողովրդի բոլոր գոյամարտերին՝ Արցախյան առաջին պատերազմ, Ապրիլյան պատերազմ, 44-օրյա պատերազմ: Միակ քաղաքական ուժն է, որի գաղափարախոսության հենքը ազգային-քրիստոնեական դավանանքն է: Խոսում են շիտակ, առանց սեթևեթանքների, ասում են ուղիղ ճակատին: Թերևս ամենակարևոր փաստերից մեկը՝ արդեն մոտ երեք տասնամյակ անդավաճան, անվեհեր, անտրտունջ պայքարում են երկիրը քանդող սեռական փոքրամասնությունների, այլասերությունների, լրտեսական ցանցերի, Հայաստան ներմուծված պիղծ արատների դեմ, քարոզում են ավանդական ընտանիք, ծնողասիրություն, հայրենասիրություն, ազգային ոգու և նկարագրի պահպանություն:

Ազնիվ լինելու համար, պետք է արձանագրենք, որ Վահագն Ղուկասյանի բնորոշումներն, իսկապես, ճշմարտացի են: Քիչ քաղաքական գործիչներ և կուսակցություններ կան, որոնք իրենց ստեղծման օրվանից որդեգրել ու հետևողականորեն պահել են ազգային-քրիստոնեական արժեքների դավանումը:

Մեծ հաշվով, նաև քիչ քաղաքական ուժեր ու գործիչներ կան, որոնք նման գաղափարախոսություն և ծրագրային հենք ունեն, ինչը մեր ժամանակներում պետականության և հայապահպանության երաշխիքներից թերևս ամենակարևորն է համարվում: Ինչևէ, առաջիկա քաղաքական գործընթացները նաև գաղափարական և արժեքային հենքով են կարևորվելու, հետևաբար, հասարակությունը քվե է տալու այն ուժերին, որոնք կրում և քարոզում են նկարագրված արժեքները:

Կարեն Սիմոնյան