Մաս 7. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

Ազգային արդարադատության իրականացում.

Հայաստանում պետք է իրականացնել ազգային արդարադատություն՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից մինչև հիմա, որը կվերաբերի՝

• Պետական բյուջեի յուրացմանը,
• Պետության վերցրած վարկերի յուրացմանը,
• Պետությանը ցուցաբերած օգնությունների յուրացմանը:

Հայաստանում ազգային արդարադատություն իրականացնողը պետք է լինի Հայաստանի Վարչապետին կամ Հայաստանի Նախագահին կից պետական ժամանակավոր հանձնաժողովը կամ պետական ժամանակավոր կոմիտեն:

Հայաստանում ազգային արդարադատությունը բոլոր թալանչի հանցագործների համար պետք է իրականացվի բացառապես օրենքի դիկտատուրայով ու վե՛րջ:

Հայաստանն իր օրինապաշտ քաղաքացիների համար միշտ պետք է լինի արդարության, զարգացման ու բարգավաճման երաշխավոր և հենարան ու վե՛րջ:

Շարունակելի …

(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/…/a.78306177…/1403847583282178/):

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան