Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

IDBank-ի ուIdram-ի Rocket Line թվային ապառիկով արդեն հնարավոր է ձեռք բերել ապրանքներ ու ծառայություններ 0 տոկոսով․ ավելի քան 250վաճառակետերումգնիր հիմա, վճարիր հետո, ընդ որում՝ ոչ մի լումա ավել չծախսելով։ Փաստացի տոկոսադրույքը նույնպես 0% է։

Rocket Line թվային ապառիկը նախահաստատված՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ սահմանաչափ է, որը տրամադրվում է  Բանկի և Իդրամի հաճախորդներին։ Rocket Line-ով կարելի է վճարել ամենուր, որտեղ կա Idram&IDBank-ով վճարման հնարավորություն՝ շուրջ 5000 վաճառակետերում, մոտ 600 առցանց խանութներում և 300+ ծառայությունների դիմաց։ Եվ եթե դասական Rocket Line-ի դեպքում Դուք 3 կամ 6 ամսվա ընթացքում վճարում եք «ապրանքի գումար + որոշակի տոկոսադրույք», ապա Rocket Line 0%-ի դեպքում՝ 1, 2, 3 կամ 6 ամսվա ընթացքում, կախված վաճառակետի պայմաններից, վճարում եք նույն գումարը, ինչ կվճարեիք ապրանքը կամ ծառայությունը ձեռք բերելիս։ Նույնիսկ եթե գործընկերը չի առաջարկվում 0%-ով հենց 6 ամսում վճարելու հնարավորությունը, միևնույն է՝ 6 ամսում վճարման տարբերակն ընտրելիս միշտ գործում է ավելի ցածր տոկոսադրույք, քան դասական Rocket  Line-ի դեպքում։

Չկան թաքնված վճարներ, սպասարկման կամ այլ լրացուցիչ գումարներ։ Rocket Line 0%-ը տալիս է գնումների լիարժեք ազատություն՝ անկախ Ձեր հաշվեկշռից, այն հնարավորություն է տալիս վայելել ապրանքը կամ ծառայությունը հենց այն պահին, երբ այն Ձեզ անհրաժեշտ է և չսպասել, օրինակ, աշխատավարձը ստանալուն։

Rocket Line 0%-ն արդեն գործում է 250-ից ավել հայտնի վաճառակետերում՝ էլեկտրոնիկայի հսկա խանութներից մինչև սուպերմարկետներ, հագուստի, կենցաղային պարագաների խանութներ․ ցանկին մանրամասն ծանոթացեք այստեղ։

Rocket Line-ն, այսպիսով, թվային ապառիկ է, որը՝

  • Հարմար է և արագ․ չի պահանջում հավելյալ թղթաբանություն ոչ հաճախորդից, ոչ վաճառողից, ամեն ինչ օնլայն է,
  • Կարելի է օգտագործել անգամ առօրյա գնումների դիմաց վճարելիս՝ սկսած 3000 դրամից
  • Չունի մարման պարտադիր գրաֆիկ․ վճարում եք 1, 2, 3 կամ 6 ընթացքում՝ երբ կկամենաք,
  • Rocket Line 0%-ի դեպքում չեք վճարում տոկոսներ, չկան թաքնված վճարներ։

Rocket Line-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

Rocket Line թվային ապառիկն օգտագործելու կամ սահմանաչափ ստանալու համար ներբեռնեքIdram&IDBank հավելվածը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ