«Այժմ ունենք, իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն հրամանատար»․քաղաքացիական նախաձեռնության անդամ

Այսօր հայրենիքի   փրկության համար,  հասարակական ու  քաղաքական  բազմաթիվ  գաղափարներ են   բարձրաձայնում, բայց  ինչպես ասում է  ժողովուրդը զանգը կախող չկա:

Այս ֆոնին  մենք  զրուցեցինք՝   «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի հիմնադիր անդամներից ՝ Խաչիկ Մնացականյանի հետ, ով մեկնաբանեց և ներկայացրեց իրենց  ծրագրերը, որը   շատ արագ է ընկալվում և արձագանքվում  լայն հասարակության շրջանում:

Պարոն Մնացականյան  մեր երկրին , ո՞րքանով է պետք  դրսի ՝ սակայն հայրենիքի կյանքով մտահոգ մարդկանց ուժերի  միավորումը:

-Եթե նկատեցիք Դուք-Ձեր հարցում արտահայտեցիք մի պատկերավոր արտահայտություն՝  (հայրենիքից դուրս, բայց հայրենիքի կյանքով մտահոգ) :Այո մեր Առաջադեմ Հայաստան  քաղաքացիական նախաձեռնության խմբի  բոլոր անդամները  մեծ պատասխանատվությամբ և պատվով են կրում այս  գաղափարը , որի համար շատ հպարտ և շնորհակալ եմ:Իսկ ինչ վերաբերվում է (դրսի ուժ կամ ուժերին) ես կասեմ՝  մենք հայ ենք ,  հայրենիքից դուրս , տարբեր ոլորտներում հաջողությունների հասած  հայեր ենք,  ովքեր չեն կարող մտահոգ չլինել մեր հայրենիքի ներկա վիճակով, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներով ,  քանի-որ գիտակցում ենք,  որ սերը առ հայրենիք դա տրամաբանող մարդու առաջնային արժեք է,  և այս տրամաբանությամբ էլ, մեր հերոս տղաները 44 օր շարունակ իրենց անպարտելի տեսակն ապացուցելով, պայքարեցին մի քանի պետությունների դեմ միաժամանակ , չհավատալով, որ առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է : Գիտեք հայրենիքի վերաբերյալ խոսելիս շատ խորքային և համակողմանի վերլուծություններ են անհրաժեշտ , որին  չեմ  կարող անդրադառնալ կիսատ –պռատ:Ուստի  Ձեր հարցը  կեզրափակեմ մեր մեծանուն Սևակի հանճարեղ մտքերից  մեկով՝  «Մեզ մեր հայրենիքում  սպանեցին , բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:

-Կներկայացնեք խնդրեմ  Ձեր քաղաքացիական նախաձեռնության   պատճառները, որոնք շատ կարճ ժամանակում ընդունվեց հասարակության կողմից:

-Շատ   պատճառներ  կան այս օրերին  հասարակության կողմից ընկալվելու  համար, սակայն , ես դրանցիցի կառանձնացնեմ մի քանիսը՝  հավատն առ Աստված, նվիրվածությունը-հայրենիքին, պետականությանը, անկեղծությունը

ազգին, ազգաբանակչությանը: Եվ մեծ- մեծ  իրար հետևից շարադրված բառեր  և նախադասություններ արտահայտելու  փոխարեն, նպատակային  գործելը:Իսկ իրավիճակի գնահատականը ինչպես միշտ տալիս է հասարակությունը, սակայն մենք օգնելու ենք նրանց,  ավելի բացահայտ տեսնելու իրականությունը: Մենք մտնելով քաղաքական արենա,   ցույց ենք տալու իշխանության բացթողումներն ու  ընդիմության սխալները, այն ապացուցելով  մեր ճշգրիտ  գործողություններով:

 -Պարոն Մնացականյան  պատերազմի օրերին  ի՞նչպես պատահեց , որ ձևավորվեց «Պրոգրեսիվ   Արմենիյա»  քաղաքացիական նախաձեռնությունը, որո՞նք են նպատակները և նրանց խնդիրները:

-Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվեց ինչպես մեր նախորդ հարցազրույցներում արդեն   ասել ենք, 44- օրյա պատերազմի օրերին՝ անվանվելով «PROGRESS  ARMENIA»   գիտակցելով , որ  հայրենիքում , որտեղ մենք ապրել կամ ապրելու  ենք , պետք է ապրենք արժանապատիվ, զգանք մեզ ապահով և անվտանգ,  ինչպես մոր գիրկը, որն անքննելի է զավակի համար: Այժմ  որքան էլ, որ ունենք իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն  հրամանատար, մենք մեր գործողություններվ եղել ու շարունակում ենք  ամուր կանգնել մեր բանակի , զինվորի կողքին, գիտակցելով  որ հայրենիքի անվտանգ երաշխիքը բանակն ու զինվորն է :Մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն ենք զգում իրենց  սկզբունքների համար , հազարավոր կյանքեր նվիրած մեր հայրենակիցների հանդեպ, քանի-որ նրանք ավելի մեծ քայլ են արել, քան մեզանից յուրաքանչյուրը: