Ներքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ. աշխատում են ընդդիմադիր դաշտի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքել յանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո: «Փաստ» թերթի տեղեկություններով, Մեսրոպ Առաքել յանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ: Նա Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլ յանի հետ մասնակցելու է ընտրություններին՝ «Առաքելություն» կուսակցությամբ: Ըստ մեր աղբյուրների, այս ուժի հիմնական խնդիրը լինելու է հատկապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հնարավորինս շատ ձայներ փախցնելը: Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը հնարավորինս քիչ քվե ստանան ու հնարավորինս փոքրաթիվ կազմով ներկայացված լինեն խորհրդարանում: Ընդհանրապես, իր օրավուր նվազող վարկանիշի ֆոնին Փաշինյանին ոչ պակաս անհանգստացնում է իր հակառակորդների աճող վարկանիշը: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը խոստացել է «Առաքելություն» կուսակցությանը, որ անկախ նրանից, որ այդ ուժը չի կարող անցնել խորհրդարան, իշխող ուժի հաղթանակի դեպքում Մանե Թանդիլ յանը կվերադառնա Երևան ու նորից կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Մեսրոպ Առաքել յանն այլ պաշտոն կստանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում