«Ա­լյան­սը» դուրս է գա­լիս փո­ղոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 15-ին կառավարության նիստերի դահլիճում բավականին մեծ հավաք է նախատեսում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալ յանս» կուսակցությունը: Նրանք մի շարք պահանջներ են առաջ քաշելու, այդ թվում՝ իշխանության հեռացում և նոր իշխանության ձևավորում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հավաքից հետո կուսակցությունն, այսպես ասած, փողոց է դուրս գալու՝ իրականացնելու «հազարների երթ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ալ յանսը» փաստացի որոշել է «գրավել» փողոցը՝ հաշվի առնելով, որ ընդդիմության փողոցային պայքարը վերջին շրջանում որոշակիորեն պասիվացել է: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս կուսակցության շարքերն են համալրում բավականին փորձ ու անցյալ ունեցող մարդիկ: Մասնավորաբար, մենք ստացել ենք տեղեկություններ, որ կուսակցությանն են անդամագրվել ՀՀ ԱԳՆ առաջին գլխավոր քարտուղար, ՍԴՀԿ Հայաստանի շրջանի վարչության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանը, բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Ալ բերտ Նիկոլ յանը, Բերձորի նախկին քաղաքապետ Մհեր Ոսկանյանը: Վերջինս նաև համակարգելու է «Ալ յանսի» Նոր Նորքի ակտիվի և անդամների գործունեությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում