ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով

Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների
ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ:

Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը:

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է առավելագույնը փոխանցել 50.000 ՌԴ ռուբլի, իսկ նվազագույնը՝ 1.000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Ակբա բանկի քարտապանի հաշվին՝ քարտի արժույթով՝ հաշված վայրկյանների ընթացքում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: