Տիգրան Արզաքանցյանը վերադարձել է հայրենիք ի աջակցություն պետությանն ու ժողովրդին

Անհանգստանալով հայրենիքի ապագայով, տեսնելով Հայաստանում ստեղծված տնտեսական ու անվտանգային խնդիրները ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը որոշել է վերադառնալ հեյրենիք ու իր ողջ ներուժը գործի դնելով լուծել պետության առաջ ծառացած խնդիրները։ Նա վստահ է, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի ժողովրդի հոգսը թեթեւացնել ու սերունդների համար գեղեցիկ ապագա կերտել։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Տիգրան Արզաքանցյանը՝ ընդգծելով․

«Ունենք ձախողված պատերազմ, հերոսի մահով ընկած հարույարով տղաներ, գերության մեջ գտնվող հայրենակիցներ, այս ամեն տեսնելով հասկացել եմ, որ մեր երկրի անվտանգությունը նորից պետք է վերականգնենք։ Մենք դարերի պատմություն ունեցող ազգ ենք ու այսօրվա խնդիրները պետք է լուծենք մեր միասնականության շնորհիվ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։