Տեր-պետրոսյանական տասովչիկների կանանց՝ Ճ կլասի լրատվականները որքան էլ տանջվեն, սայլը տեղից չեն շարժի, ասել է, թե՝ քամին քարին ի՞նչ կանի

Սիրանուշ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ սա իրենից ենթադրում է այլևս պատմության աղբանոցն անցած մումիաների վերակենդանացման փորձեր, տարատեսակ խաղեր և այլոց ֆոնին ինքնահաստատվելու ճիգեր են գործադրելու: Իհարկե այսօր, աչքներիս տեսածի և սեփական կաշիներիս վրա զգացածի ֆոնին, տարիներով վարկաբեկված քաղաքական հանգուցյալներին խաղերից որն էլ լինի արդյունք չի տալու, առավելևս Լևոն Տեր-պետրոսյան կոչվածինը: Չնայած, սրանք լավ էլ հասկանում են, որ ինչ էլ լինի իրենց էլ վերադարձի ճամփա չկա: Բայց երևի ենթադրել են, որ փորձը փորձանք չի բերի, ինչ էլ «կպնի» օգուտ է, ու երևան են բերել քաղաքական տասովչիկների ոչ պակաս տասովչիկ կանանց իրենց Ճ կլասի լրատվականներին: Սրանք էլ, ապակողմնորոշված մեկ դիմություն են խաղում, մեկ ընդիմություն, մեկ էլ ընդդիմադիր գործիչներին են պիտակավորում, մեկ էլ հոպ՝ խորհուրդներ տալիս: Ամեն դեպքում, թե՛ այդ 4.rd տարբերակ լրատվականը, թե՛ դրա աչկարիկ ամուսինը, թե՛ իրենց քաղաքական «քոռ» հայրիկը՝ ինչքան էլ խաղան, իրենց խաղացածի տակ են մնալու, սայլն էլ տեղից չի շարժվելու: Եւ ինչպես շատ հաճախ նշում է ԲՀԿ առաջնորդը՝ քամին քարին ի՞նչ կանի: Ամենից զատ, սրանց անպետքությունն ու անպիտանությունը վաղուց այլևս սեփական ձեռքերով ու քրտինքով հենց իրենք են ապացուցել: Այնպես որ, տիկնա՛յք և պարոնա՛յք ֆիքսենք՝ գլխից հոտած զառամյալների, կամ թե ժամկետանց իրերի տեղն աղբանոցն է, այս դեպքում քաղաքական, բայց այստեղ տարբերություն չկա այնքանով, որ աղբանոցից այս կողմ ևս միայն գարշահոտ եք սփռում, այնպես որ հեռվից վայելեք հարգի քաղաքական գործիչների՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, քարոզարշավը, սովորելու լիքը բան կունենաք, և որ ամենակարևորն է կնոջ փեշի տակից եստի համեցեքը քիչ ճռացրեք, տղամարդկություն բառ կա, թե լսած կլինեք…