Կայացել է «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը

Մայիսի 1-ին տեղի ունեցավ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը։
Ժողովի ընթացքում տեղի ունեցավ Պալատի խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:
Աուդիտորների պալատն այսօր իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում, իր անդամ հանդիսացող փորձագետ հաշվապահի և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորի կողմից մասնագիտական օրենսդրության պահպանման, մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման արտաքին գնահատում, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագրեր։
Нет описания.
Պալատը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացել է Մասնագիտացված կառույցի հավատարմագրում։ («Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների համաձայն աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը, փորձագետ հաշվապահը մասնագիտական ծառայություններ իրականացնելու համար պետք է հանդիսանա Մասնագիտացված կառույցի անդամ):
Պալատը հիմնադրվել է 1997թ. հոկտեմբերին, 2005թ.-ից հանդիսանում է ՀՄԴ թղթակից անդամ: Պալատին անդամակցում են և ռեեստրում գրանցված են 281 աուդիտոր, 237 փորձագետ հաշվապահ, 28 աուդիտորական կազմակերպություններ: