Տեսանյութ. Նման մարդիկ պետք է մտնեն խորհրդարան

Վերջերս լրատվականները հրապարակել էին «Հայոց Արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանի կենսագրությունը:

Ի տարբերություն քաղաքական այրերից շատերի՝ մեկ պարբերությամբ տեղավորվող կենսագրության, Խաչիկ Ասրյանը իսկապես փառահեղ ուղի է անցել, կազմակերպչական ահռելի փորձ կուտակել, միջոցառումների, ռազմահայրենասիրական նախաձեռնությունների, պատվոգրերի ու մեդալների թիվն էլ ուղղակի անթիվ-անհամար է:

Մարդը ազգային գործիչ է, գրագետ, ընդգծված տեսակով, մշտապես անշեղորեն պայքարել է իր առաջ քաշած գաղափարների համար:

Արդյո՞ք ապագա խորհրդարանը կարիք չունի նման կենսափորձ ու հետագիծ ունեցող գործչի. իհարկե ունի: Եվ ես ուղղակի վստահ եմ, որ նման գործիչների՝ խորհրդարան մտնելով Հայաստանում պառլամենտական կյանքը բացարձակապես այլ երանգ կստանա:

Անահիտ Մանուկյան