Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2021թ. որոշումը ակնհայտ հակասահմանադրական է

Հայաստանի Հանրապետության կառավարության 704-Ն առ 04.05.2021 թվականի որոշումը ակնհայտ հակասահմանադրական է։

Սույն որոշումով կառավարությունը մասնավորապես որոշել է.

  1. ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը նշանակում է Խորհրդի անդամների 10% (նախկին 25%-ի փոխարեն),
  2. Հանրապետության վարչապետը՝ 55%,
  3. Լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը 10%,
  4. ՈւԽ-ն՝ 25%։

Փաստացի, կառավարության կայացրած որոշումը ուղիղ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի («Կրթության իրավունքը») 3-րդ մասին, որը երաշխավորում է.

«Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատություն»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետը և ԿԳՄՍ նախարարը միասին կարող են նշանակել Խորհրդի անդամների ոչ ավել, ոչ պակաս 65%-ը՝ խոսել Սահմանադրությամբ երաշխավորված բուհի ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտությունների ազատության մասին, պարզապես ծիծաղել է։

Իշխող կաբինետը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Հանրապետության Մայր օրենքը իրենց համար ոչ այլ ինչ է, քան սևացրած թղթի էջեր։ Վստահ եմ, որ ԵՊՀ-ն կարողանալու է ինքնապաշտպանվել, ավելին հաջողությամբ կարողանալու է դիմագրավել կաբինետի կողմից ոտնձգություններին։

P.S. Ցանակցած եղանակով սատարելու եմ Համալսարանական ընկերներիս։

 

Հրանտ Սարկիսով