Սպորտը՝ հանուն հայրենիքի

Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում ձյուդոիստ 19 ամյա Ռոբերտ Վարադյանը: Օրեր շարունակ ընկերներս՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը (Артур Восканян ), Yuri Khachatryanը և այլ ընկերներ դիմեցին համաշխարհային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին՝ անձնական բոլոր կապերը օգտագործելու խնդրանքով՝ հանուն Ռոբերտի հայրենիք վերադառնալու:
Արդյունքն ունեցանք: Առանց գովազդների, առանց մեծ-մեծ խոսքերի: Ամեն դեպքում հակառակ գնալով ընկերներիս համեստությանը՝ որոշեցի գրել այս մասին:
Շնորհակալ եմ մեր մեծ ձյուդոյի ընտանիքին: Հպարտ եմ,որ ձյուդոյի մեծ ընտանիքի մասնիկն եմ: Հպարտ եմ նման ընկերներ ունենալու համար: