Կառավարությունը լսելու ունակություն չունի

«Տնտեսության համար այս կառավարության հետ հույս կապելը հեքիաթ է». այս մասին Lurer.com կայքին տված հարցազրույցում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե այս կառավարության օրոք տնտեսության վերականգնման ի՞նչ նախադրյալներ կան Նաիրի Սարգսյանն ասել է․

«Այս կառավարության օրոք կարծում եմ՝ նախադրյալները բացակայում են, որովհետև այս կառավարությունն ունեցել է բավականին երկար ժամանակ տնտեսության վերականգնման կամ առնվազն տնտեսության խթանման ծրագիր իրականացնելու համար»։ 

Նաիրի Սարգսյանը նաև ասաց, որ այս կառավարությունը ոչ միայն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել տնտեսական ճգնաժամը այլ նաև ունակ չէ լսել մասնագետների կողմից իրենց առաջարկված տարբերակները և գոնե այդ ճանապարհով երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից․

«Այս կառավարությունը իր աշխատելաոճով ցույց տվեց, որ ինքը ունակ չէ,  ինքնուրույն պրոեկտ իրականացնելու և շատ ավելի վտանգավոր բնավորություն և վարքագիծ ունի, քանի որ ինքը նաև ունակ չէ լսելու, որովհետև մենք բազմիցս ենք առաջարկներ ներկայացրել և՛ներդրումային  միջավայրի բարելավման, և՛ տնտեսական դաշտի խթանման, և որևէ ծրագիր ուշադրության չի արժանացել։ Այսինքն այս կառավարության հետ հույս կապելը տնտեսության վերականգնման համար հեքիաթ է, իսկ առհասարակ տնտեսության վերականգնման  ախադրյալներ, իհարկե, ունենք և շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է վերականգնել»։