Առողջապահության ոլորտին հատկացվող գումարները պետք է առավել նպատակային ծախսվեն

Լիլիթ Կարապետյանը գրում է.
ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել բոլոր այն ոլորտներին, որտեղ նկատել է բացթողումներ և թերացումներ: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում է հայտնվել առողջապահության ոլորտը: Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր կազմակերպել Ազգային բժշկական պալատի բուժաշխատողների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առողջապահական խնդիրներ, այդ թվում պետպատվերների որակի բարելավման հարցը:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները պետք է առավել նպատակային ծախսվեն և հիմնական շեշտը պետք է դրվի պետպատվերով սպասարկվող անձանց առավել բարձր մակարդակով սպասարկելու վրա և, որ պետպատվերի հնարավորություն է պետք է սահմանել բոլոր հիվանդությունների համար: ԲՀԿ նախագահը նաև առաջրկեց ստեղծել անվճար հիվանդանոցներ, որոնց շնորհիվ շատ կարիքավոր ընտանիքներ հնարավորություն կստանան բուժում ստանալու: