«Իմ քայլական» պատգամավորը թիրախավորել է մի շարք լրատվականների

Media Advocate/ Մեդիա Պաշտպան-ը տեղեկացնում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է մի շարք լրատվականների։

Այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերը լրատվականները լուսաբանել էին իրենց հասանելի միջոցներով, քանի որ Պաշտպանության նախարարությունը մինչ լուրերի տարածումը, որևէ պարզաբանում չէր ներկայացրել, հետագայում էլ ներկայացրել տեղեկություն, որն, իր հերթին, ավելի շատ հարցերի տեղիք էր տվել
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորհուրդ է տալիս պատգամավորին զերծ մնալ լրատվականների դեմ արշավից և իրեն մտահոգող հարցերն ուղղել պատասխանատու կառույցին՝ Պաշտպանության նախարարությանը։
Արթուր Հովհաննիսյանը, որը ժամանակին աշխատել է ParaTV-ում, թիրախավորել է նաև նշյալ լրատվականը, ինչն անընդունելի է բարոյական տեսանկյունից, ինչպես նաև պատգամավորական մանդատ ունեցող անձին վայել արարք չէ։