Գազայի հատվածից շուրջ 2900 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Էսկալացիայի սկզբից մինչ օրս Գազայի հատվածի պաղեստինցի խմբավորումները իսրայելական տարածքի ուղղությամբ մոտ 2900 հրթիռ են արձակել, որոնցից 1150–ը որսացել է ՀՀՊ համակարգը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությանը։

«Մինչ այսօր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ կատարվել է 2900 հրթիռային արձակում, որոնցից 1150–ը որսացել են, իսկ 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պաղեստինն էլ հայտնել է Գազայի հատվածին իսրայելական ՌՕՈւ–ի հասցված հարվածների հետևանքով զոհերի թվի ավելացման մասին։ Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով` զոհերի թիվը հասել է 174–ի։

«174 զոհ, այդ թվում`47 երեխա և 29 կին, 1200 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի և Պաղեստինի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Բախումները սկսվել են Արևելյան Երուսաղեմում՝ Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղից պետք է 7 արաբ ընտանիքի արտաքսեին։ Արաբների բողոքի ակցիաները շարունակվել են մի քանի օր, այնուհետև դրանք վերածվել են բախումների: