«Արարատ» ֆուտբոլային ակումբ«Արարատի» դարպասապահի ընկերները ոգևորող տեսանյութ են ուղարկել եզրափակիչից առաջ

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ «Արարատ» ֆուտբոլային ակումբին ոգևորել են երևանյան թիմի ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի ընկերները: Տեսանյութը հրապարակվել է ակումբի Facebook-յան էջում:

«Ինչպես գիտեք, մեր դարպասապահ Վսևոլոդ Երմակովը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից է: Մենք նրա հարազատներից խնդրել էինք ոգևորող տեսանյութ ուղարկել եզրափակիչին ընդառաջ, սակայն ահա թե ինչ ստացանք իր դերասան ընկերներից»,– գրված է տեսագրությանը կից։

 

Մայիսի 15-ին Երևանի «Արարատը» 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և 13 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Հայաստանի գավաթը: «Արարատի» կազմում աչքի ընկան կոտդիվուարցի Մորի Կոնեն ու Աղվան Պապիկյանը: