Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը  կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել ՀՀ սահմանային մարզեր:

ՀՀ սահմանային՝ Սյունիքի և ԳԵղարքունիքի շրջաններում վերջին իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված դրության հետ կապված՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին՝ չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք: Դեսպանատունը նաև կոչ է անում զգուշություն ցուցաբերել և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: