Գերմանիայի հավաքականը բացարձակ ֆավորիտների շարքում չէ․ Լյով

Գերմանիայի գլխավոր մարզիչ Յոաhիմ Լյովը կիսվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում իր սպասելիքներով:

«Գերմանիայի հավաքականը բացարձակ ֆավորիտների շարքում չէ, ուստի ես նպատակներ չեմ դրել: Իհարկե, մենք ուզում ենք հնարավորինս հեռուն գնալ:

Կարևոր կլինի խմբից դուրս գալը: Պետք չէ մտածել երկրորդ կամ երրորդ տեղի մասին: Թիմը յուրաքանչյուր հանդիպում պետք է խաղա այնպես, կարծես վերջինը լինի», – ասել է Լյովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Գերմանիայի հավաքականը հանդես կգա F խմբում, որտեղ խաղալու է Հունգարիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ։