Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությամբ գտնվում ենք Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ընթացքի մեջ են մի շարք աշխատանքային հանդիպումներ մեր գործընկերների հետ»։