Հայաստանի քաղաքական դաշտին «Հայոց արծիվներ» են պետք

«Փաստ» օրաթերթում կարդացի «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանի հարցազրույցը։ Ուրախալի է, որ ազգայնական գաղափարներ կրող քաղաքական ուժն էլ է մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Հայոց Արծիվներ» կուսակցությունն առաջինն էր, որ դեռ պատերազմում կրած պարտությունից շատ առաջ կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրեց «Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով, երբ քաղաքական մյուս ուժերը չէին համարձակվում այդպես դեմ արտահայտվել դեռ իրենց վարկանիշը լիովին չկորցրած «հեղափոխական» իշխանություններին։ Արցախյան բոլոր պատերազմների բովով անցած քաղաքական ուժը այսօր էլ պատրաստ է թե՛ իր մասնակցությունն ունենալ քաղաքական գործընթացներին, թե՛ անհրաժեշտության դեպքում զենքով պայքարել հայրենիքի թշնամիների դեմ։

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առայժմ չի բացահայտում, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, սակայն հստակ է, որ կմասնակցեն. ընտրողը հնարավորություն ու այլընտրանք կունենա քաղաքական ուժերի լայն խառնապնակի պայմաններում։ Քաղաքական դաշտին անհրաժեշտ է այն գույնը, տեսակը, գաղափարական մարտիկի որակը, որ բերում են «Հայոց Արծիվներ»-ը։

Ի վերջո, ինչպես նշել է կուսակցության փոխնախագահը, իրենց ընտրողն այն քաղաքացին է, որը «ուզում է ունենալ առաջնորդ, ով իր ամբողջ կյանքում ընդհանրապես և պետական ծառայության մեջ մասնավորապես երբեք կոռուպցիայի մեջ չի թաթախվել, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում զենքը ձեռքին անառիկ է պահել Հայրենիքի սահմանները»:

Արամ Գալյան