Իլոն Մասկը հայտարարել է, որ աջակցում է թվային արժույթներին՝ սովորական դրամական միջոցների համեմատ

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ թվային արժույթներն ավելի է գերադասում, քան դասական դրամական միջոցները:

«Իրական պայքար է ընթանում դրամական միավորների և թվային արժույթների միջև: Արդյունքում ես աջակցում եմ վերջիններին»,- ընդգծել է ձեռնարկատերը:

Գործարարի՝ օրեր առաջ կատարած գրառումները զգալիորեն ազդել էին թվային արժույթների, մասնավորապես՝ բիթքոինի փոխարժեքի վրա: Մայիսի 12-ին Մասկն ակնարկել էր, որ այլևս բիթքոին չի ընդունի որպես վճարային միջոց իր էլեկտրամեքենաների համար: Այդ գրառումից հետո ամենահայտնի թվային արժույթի գինը նվազել էր մոտ 10 տոկոսով: