Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Հայաստանը  Արցախյան 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների պատճառով այս տարի չի մասնակցել մրցույթին։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթողը Իտալիան է:

Ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով Իտալիան ներկայացնող «Maneskin» ռոք խումբը «Zitti e Buoni» երգի կատարմամբ վաստակել է 524 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավոր:

Իտալիան երրորդ անգամ է դառնում «Եվրատեսիլի» հաղթող։

Այս տարվա եզրափակիչ փուլին մասնակցում էին Ալբանիան, Բուլղարիան, Մոլդովան, Սերբիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Սան Մարինոն, Ռուսաստանը, Նորվեգիան, Իսրայելը, Ադրբեջանը, Մալթան, Լիտվան, Կիպրոսը, Շվեդիան, Բելգիան և Ուկրաինան, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան: