Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի վահանակների ապամոնտաժման

Այսօր «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կամավորները Երևանի կենտրոնական տարբեր հատվածներում ակցիա են իրականացրել և իրենց դժգոհությունն են հայտնել օրեր առաջ հիմնադրամի ապամոնտաժված վահանակների վերաբերյալ։

Нет описания.

Հիշեցնենք, որ օրեր առաջ դեռևս չճշտված տեղեկություններով ապօրինաբար հանվել էին «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի մի քանի վահանակներ, որոնք ոչ մի քաղաքական բովանդակություն չէին պարունակում։ Հիմնադրամը խնդրի վերաբերյալ հետամուտ է լինելու և ակնկալում է քաղաքային իշխանությունների կողմից պարզաբանում։

Нет описания.

Нет описания.

Մինչ Երևանում ապամոնտաժում են հիմնադրամի վահանակները, այդ ընթացքում «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցներով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա սահմանամերձ համայնք սահմանապահներին է ուղարկվել վրաններ, քնապարկեր, անջրաթափանց վերարկուներ, ծածկոցներ, շշալցված խմելու ջուր եւ երկու գեներատոր։