Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում` մայիսի 23-ին, 28-ին՝ կեսօրից հետո, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 24-ին և 27-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-26-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում մայիսի 23-24-ը, 27-28-ին՝ կեսօրից հետո, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 +24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +25+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 +24,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +23 +28,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19 +24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +26 +29,

Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +32,

Արմավիրում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29+32,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +28 +33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +21 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +26 +31: