20 օր անց վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Որոնողկան աշխատանքներ կիրականացվեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

 Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքները դադարեցվել էին մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: