Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Երեւան քաղաքում եւ Արմավիրի մարզում

«Շոր-շոր» պոմպակայանի հոսանքազրկման հետեւանքով ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Ըստ այդժ ջուր չի լինի հետեւյալ տարածքներում.

Երեւան.

Դավթաշեն վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղ, Ձոր-1 եւ Ձոր-2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Աղաբաբյան, Սասնա Ծռեր փողոցներ;

Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն եւ Նազարբեկյան թաղամասեր, Սիլիկյան Հին խճուղի, Մելքումով, Բեկնազարյան, Չաուշի փողոցներ, Մազմանյանի 5, 5/1, 5/9 համարներ, Բաշինջաղյանի 182, 188, 190, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ;

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս:

Արմավիրի մարզ. Մերձավան գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: