Որոշ անբարոյական «մուտիլովչիկներ» իրենց կեղտոտ քաղաքական խաղերի համար, արդեն Ռոզա Ծառուկյանի վերաբերյալ են ստեր տարածում

Xcho Movsesyan-ը իր ֆեզբուքյան էջում գրում է. 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից շատերն են վրդովված: Բոլոր աբիժնիկները այդ ելույթներից հետո սկսել են ակտիվանալ, ստեր ու կեղծիքներ տարածել: Ծիծաղելին այն է, որ սրանց հորինած կեղծ նյութերը ի վերջո բումերանգի նման հետ են դառնում հենց ստեր տարածողի վրա: Բայց այս անբարոյականները հանգիստ չունեն, բնական է, առջևում ընտրություններ են պետք է ամեն կերպ Ծառուկյանի օրեցօր աճող ռեյտինգը մի կերպ գցել: Ցավոք նման ստորությունների բոլորս ենք ծանոթ, և դա հնարավոր չէ անել: Ուղղակի զարմանում եմ , որ մարդն ինչքան անբարոյական պետք է լինի, որ արդեն ստեր հորինի ու տարածի մարդկանց ընտանիքի ու ծնողի վերաբերյալ: Այնքան են կեղտով ու նախանձով լցված, որ հիմա էլ տարածում են իբրև թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, այցելում է գյուղերում ապրող զոհվածների ընտանիքներ, խոստանում է ԲՀԿ ին ձայն տայու դեպքում փակել ժողովրդի բանկային վարկերը։ Եփած հավի ծիծաղն էլ կգա, որովհետև տիկին Ծառուկյանը երբեք ընտրական պրոցեսներին մասնակցություն չի ունեցել, նա գործարար կին է, ով իր գործունեությամբ միայն պետություն է շենացնում: Իսկ սա ընդամենը ապատեղեկատվություն է մի կտոր լափամանից օգտվելու համար: Այս կեղտոտ անբարոյական աբիժնիկները այդպես էլ չեն համակերպվում այն մտքի հետ, որ Գագիկ Ծառուկյանը գտել է միջոց, որպեսզի վարկերը համաներվեն, զրոյացվեն ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, իսկ այս ֆեյքնյուզերը չհամակրեպվելու պոռթկումներն են…
May be an image of 1 հոգի և տեքստը