Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Ռուսաստանիւ Հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ։
Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին:
Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը:
«Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովելով զինծառայողների անվտանգությունը», — նշել է Արա Աբրամյանը:
Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին:
Այցից անմիջապես հետո, գնվել, և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել և՛ դիքերի կահավորման, և՛ պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ: