Միասնականություն ու ընդհանուր ջանքերի ներդրում, մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների էլ ավելի խորացում. Գ. Ծառուկյանի անրադարձը անվտանգային հարցերին

Karen Margaryan-ը գրում է իր ֆեզբուքյան էջում.

Մեր երկրի ու երկրի սահմանների անվտանգության ապահովումն այսօր դարձել է մեզ համար համար մեկ առաջնահերթությունը: Դրանում համոզվեցինք նաև վերջին օրերին տեղի ունեցած սահմանային միջադեպերի ֆոնին, երբ թշնամին արդեն հատել է ՀՀ սահմանը: Այս համատեքստում անվտանգային խնդրին անրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Շենգավիթ վարչական շրջանի աջակիցների հետ հանդիման ժամանակ: Նախ Ծառուկյանը կարևորեց միասնականությունն ու ընդհանուր ջանքերի ներդրումն անվտանգային հարցերը լուծելու համար: Եվ իհարկե խոսվեց նաև մեր ռազմավարական դաշնակցի ու անվտանգային գլխավոր երաշխավորի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների էլ ավելի խորացման ու նոր համաձայնագրերի կնքման մասին, որով հնարավոր կլինի ՀՀ անվտանգության ապահովումը: Այսպիսով մեր երկրի համար վճռորոշ ու կարևորագույն այս փուլում արդեն մեզանից ՝քաղաքացիներիցս է կախված ինչպես կլինի մեր հետագա ընթացքը, ինչ ուղեծրով կգնա երկիրը: Այնպես որ՝ կատարենք ճիշտ ընտրություն հստակ տեսնելով, որ գործիչն ու ուժն է պատրաստ իր վրա պատասխանատվություն վերցնել ու երկիրը այս վիճակից հանել:
Տեսնել ավելի քիչ