Գագիկ Ծառուկյանն ի զորու է կյանքի կոչել 2մլն. ՀՀ քաղաքացիներին վարկային ներում շնորհելու իր նախընտրական խոստումը

Arsen Mnacakanyan-ը գրուն է իր ֆեզբուքյան էջում.

Ուշադիր լսեք, թե որքան ճշմարիտ խոսքեր է ասում Գագիկ Ծառուկյանը: Բացի ճշմարիտը, դա արդար մոտեցում կլինի ՀՀ քաղաքացուն: Այն քաղաքացուն, ով վերջին 1 տարում հաղթահարել է բազում դժվարություններ ու ճգնաժամեր՝ ներառյալ պատերազմ:
Այո՛, 2 միլիոն մարդ վարկառու է: Եվ ո՞վ չգիտի, որ Հայաստանում ապրելու պայմանները դժվարացել են, կյանքը կրկնակի թանկացել է: Այնպես որ մարդիկ չեն կարողանում բանկերի անմարդկային տոկոսների տակից դուրս գալ:
Այս մարդկանց պետք է շանս տալ, շանս՝ կրկին ոտքի կանգնելու, կրկին արդյունք ստեղծելու, կրկին իրենց քաղաքացի զգալու և պետության համար աշխատելու:
Վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանն ի զորու է կյանքի կոչել իր նախընտրական խոստումը՝ ավելի քան 2 մլն. վարկառուի մինչև 3 մլն. դրամ վարկերը զրոյացնել: Սա կլինի հզոր խթան և աջակցություն՝ թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: