Խորհրդարանական ընտրությունների անակնկալը․ Արզաքանցյանի վարկանիշն աճում է

Ինչպես և կանխատեսել էինք, սոցիալական ցանցերն ու մամուլի որոշ միջոցներ վերջին օրերին աննախադեպ հարձակում են սկսել «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ։
Այդ իրավիճակը սրվեց, երբ Արզաքանցյանը հուշագիր ստորագրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ և գլխավորեց ընտրական ցուցակը։
Բարդ է ասել, թե որտեղից է փշում քամին, և ով է կանգնած այս հարձակումների հետևում։ Մի բան հստակ է, որքան էլ կազմակերպված, թե անկազմակերպ, ինքնաբուխ, թե մի տեղից ուղղորդված հակաքարոզչություն է գնում, ակնհայտ է, որ Տիգրան Արզաքանցյանի մասով հետաքրքրությունը Հայաստանում չափազանց ավելացել է, նրա ճանաչվածության աստիճանը ձնագնդի էֆեկտով է մեծանում։
Մարդիկ, ովքեր նախկինում չէին էլ լսել Տիգրան Արզաքանցյան գործչի, բարերարի մասին, այսօր, ի հեճուկս հակաքարոզչության, տեղեկանում են նրա ծրագրերից, դեմկուսի հետ դաշինքից, անելիքներից և արված գործերից։
Իսկ արված գործերը բազմաթիվ են և արժեքավոր։ Արզաքանցյանը նախկինում առիթ չի ունեցել շեշտելու իր կատարած մեծածավալ աշխատանքները, քանի որ քաղաքական ուժ ղեկավարելու հայտ չի ներկայացրել։ Այսօր, երբ նա է գլխավորում քաղաքական կուսակցության ընտրացուցակը, անկաշկանդ կարող է պատմել, թե տարիներ շարունակ ինչ է արել հանուն Հայաստանի Հանրապետության։
Հանուն երկրի քիչ բան չեն արել նաև դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երրորդ համարը զբաղեցնող լրագրող Նարինե Դիլբարյանը, ընտրացուցակում ընդգրկված այլ գործիչները։ Մարդիկ, ովքեր բացճակատ կարող են ներկայանալ հանրությանը։
Հարկ է արձանագրել, որ, ըստ էության, Տիգրան Արզաքանցյան-Դեմոկրատական կուսակցություն տանդեմն այսօր ունի բոլոր շանսերը խորհրդարանական արտահերթ ընտրությունների կինդեռ-սյուրպրիզը դառնալու։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակ կա քվեարկության օրվան, սակայն ճիշտ աշխատանքի դեպքում հանրությունը կարող է ավելի լավ ճանաչել, գնահատել թե Արզաքանցյանին, թե նրա գաղափարական կողմնակիցներին։
Արամ Սահակյան