«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Խաչիկ Ասրյանը. Հայտնի է առաջին տասնյակը

«Հայոց արծիվներ» միասնական Հայաստան» կուսակցությունը այսօր ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:

Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 86 թեկնածու:

Հարցին, թե որ ուժերի հետ կհամագործակցեն խորհրդարանում, Ասրյանը պատասխանեց. «Մենք միշտ համագործակցում է ռազմահայրենասիրական դաշտում գործող ուժերի հետ: Աստծո կամքով ԱԺ մտնելով կհամագործակցենք այն կուսակցությունների հետ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ապրիլյան եւ 44-օրյա պատերազմին»: Նա այդպիսի ուժերից նշեց ՀՅԴ-ն, Վանեցյանի «Հայրենիքը», «Ադեկվադը»: Իշխող ուժի հետ համագործակցությունը Խաչիկ Ասրյանը բացառեց:

Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են հետեւյալ անձինք.

1.           Խաչիկ Ասրյան

2.           Արայիկ Պարոնյան

3.           Արմինե Վաղրամյան

4.           Էդգար Ավետիսյան

5.           Ավետիս Բաբաջանյան

6.           Ռոմելա Մոսեսյան

7.           Սամսոն Զիրոյան

8.           Հովիկ Գրիգորյան

9.           Սուսաննա Սուքիասյան

10.         Արթուր Ղազարյան