Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներՆախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։ Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։ Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև Վաղարշյան փողոցի նրա բնակարանում․ հայտնաբերվեցին «Լեքսուս», «Տեսլա» «Ռենո», «Նիսան Ռուժ», «Ջիպ Չերոկի», «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես» «Վոլտ», «Հյունդայի Էլանտրա», «Մազդա», «Ֆորդ Ֆյուժն», «Տոյոտա» «Կիա Ֆորտե», «Շևրոլե Մալիբու» ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։ Ձեռնարկվում են միջոցներ՝ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ 31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Media24.am
Կոտայքում հավաքարարը 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
Media24.am
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդն են
Media24.am
Կրակոցներ՝ Զովունիում․ նոր մանրամասներ
Media24.am
Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից փոքրերի համար սոցցանցերն ու չաթբոտերը կարող են արգելվել․ «The Times»
Media24.am
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնները
Media24.am
Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե
Media24.am
Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի
Media24.am
Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն
Media24.am
Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Media24.am
Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ
Media24.am
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ
Media24.am